Առողջապահության լրատու 3-4.2013
Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Ուժ այլև չկա
Ժամանակ առ ժամանակ բոլորս էլ հոգնածությունից չենք գտնում մեր տեղը: Սակայն հենց քնում ենք, հանգստանում, նորից առույգանում ենք: Իսկ եթե ոչ:
Սովորական, թե՞ քրոնիկական
Ներկայումս շատերից ենք լսում.«Ինձ մոտ քրոնիկական հոգնածություն է»: Իսկ, ըստ էության, ինչով է քրոնիկականը տարբերվում սովորականից: Առաջին հերթին, երկար ժամանակահատվածն է, կես տարուց ոչ պակաս, եթե նկատվում է թուլություն, անքնություն, անտարբերություն, նյարդային գրգռվածություն և այլն: Դրա հետ մեկտեղ, հանգստյան օրերին լիցքաթափվել չի ստացվում, նույնիսկ արձակուրդներին սկսում են անհանգստացնել գլխացավերը, մկանների, ավշային գեղձերի ցավերը, զ/ճ-ն անկանոն է, վատանում է հիշողությունը:
Քրոնիկական հոգնածության ռիսկին ավելի շատ հակված են չափից ավելի աշխատասեր մարդիկ, ում աշխատանքը պայմանավորված է բարձր պատասխանատվությամբ, սթրեսային իրավիճակներով, նաև նրանք, ովքեր դժգոհ են անհետաքրքիր և ցածր վարձատրվող աշխատանքից, վատատեսները` բնավորության պատճառով:
Չորս մեղավորները
Գիտնականները տարբեր տեսակետներ ունեն այն մասին, թե ինչից է առաջանում քրոնիկական հոգնածությունը և հետազոտությունները դեռ շարունակվում են:
Նստակյաց ապրելակերպը
Այն մարդիկ, ովքեր զբաղված են ֆիզիկական աշխատանքով, շատ հազվադեպ են տառապում քրոնիկական հոգնածությունից
Բնապահպանական ոչ բարենպաստ վիճակը
Քրոնիկական հոգնածությունն առավել բնորոշ է աղտոտված օդով մեծ քաղաքներում ապրող մարդիկ:
Կենսակերպը
Անվերջանալի վազքը, ամենօրյա լարվածությունը, որն ուղեկցվում է բացասական հույզերով, ամենահզոր հարվածն է հասցնում նյարդային համակարգին, որն այլևս չի դիմանում այդ ծանրաբեռնվածությանը:
Թուլացած իմունիտետը
Դրան են հանգեցնում, օրինակ, պարզ հերպեսի վիրուսը, նաև Էպշտեյն-Բարի վիրուսը:
Անտարբերության դիմակի տակ
Կարևոր է հաշվի առնել. այդ մշտական անտարբերության դիմակի տակ թաքնված է ոչ միայն քրոնիկական հոգնածության համախտանիշը, այլ նաև ուրիշ հիվանդություններ. էնդոկրինային, աուտոիմուն խնդիրներ, ինֆեկցիաներ, արյան հիվանդություններ: Դրա համար, առաջին հերթին, անհրաժեշտ է հետազոտվել` արյան, մեզի ընդհանուր և կենսաքիմիական, վիրուսային ինֆեկցիաների (հերպես, ցիտոմեգալովիրուս, հեպատիտ C և B) որոշման համար: Հնարավոր է, անհրաժեշտության առաջանա այլ հետազոտությունների, օրինակ, իմունոգրամմայի, վահանագեղձի ՈՒՁՀ-ի համար:
Ռիսկի խմբում աշխատամոլներն ու վատատեսներն են
Եթե որևէ հիվանդություն է ախտորոշվում, բնականաբար, սկզբում այն սկսում են բուժել: Հաճախ հետազոտությունը նորմայից ոչ մի շեղում ցույց չի տալիս, սակայն դա դեռևս վերջնական ախտորոշման առիթ չէ: Թուլության, ալարկոտության պատճառը կարող է լինել վեգետաանոթային դիստոնիան, նևրոզը: Նշանակվում է բուժում, որն ուղղված է դրանց հեռացմանը: Եվ, եթե կես տարվա ընթացքում արմատական փոփոխություններ տեղի չեն ունենում, ուրեմն, կասկած չկա, որ դա, իրոք, քրոնիկական հոգնածության համախտանիշն է:
Կանոններն ու սխալները
Համախտանիշի բուժումն անհատական է, սակայն կան նաև ընդհանուր կանոններ: Բժիշկն անպայման հանձնարականներ կտա աշխատանքի և հանգստի ռեժիմի փոփոխման վերաբերյալ: Նման հանձնարարականներն անտեսել չի կարելի: Եթե սովորույթներն ու կենցաղը փոխելը բարդ է, արժե դիմել հոգեթերապևտի օգնությանը և անպայման յուրացնել աուտոտրենինգի կանոնները:
Քրոնիկական հոգնածությունից ազատվելու համար կիրառում են ասեղնաբուժություն, ֆիզիոթերապիա, բուժական ֆիզկուլտուրա: Արդյունավետ են ջրային բուժգործողությունները, կոնտրաստ ցնցուղը, թուլացնող և հիդրոմերսող լոգանքները հանքային աղերով: Որոշ կլինիկաներ առաջարկում են նոր մեթոդներ` կրիո- և օզոնաթերապիա, յոգայի մերսումներ:
Ինչ վերաբերում է դեղպատրաստուկներին, ապա բժիշկը մի քանի շաբաթվա համար նշանակում է հակադեպրեսանտների փոքր չափաքանակներ: Եթե քնի հետ կապված խնդիրներ կան, որպես կանոն, կիրառում են թույլ, բնական միջոցներ: Որոշ պացիենտներին անհրաժեշտ են իմունաշտկող պատրաստուկներ, հատկապես նրանց, ովքեր տառապում են մկանային ցավերից. ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոցներ: Անպայման նշանակվում են նաև վիտամինաթերապիայի կուրսեր:
01.04.2013 Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ